Roadster-ը կստանա երեք համալրում և շուկա դուրս կգա 2028 թվականին. պատվերների ընդունումն արդեն բաց է:
Tesla ընկերությունը ներկայացրել է իր նոր Roadster սուպերքարի նոր տարբերակը՝ առաջին կոնցեպտի դեբյուտից ինը տարի անց։ Ներկայիս Roadster-ը ոչ մի ընդհանրություն չունի նախորդի հետ. այն այլ տեսք ունի, ունի բոլորովին այլ կառուցվածք և ստացել է ոլորտի համար եզակի հնարավորություններ։ Օրինակ՝ Tesla-ն իր սուպերքարը հագեցրել է SpaceX-ի հետ համատեղ մշակված հրթիռային միկրոշարժիչների համակարգով, ինչի շնորհիվ Roadster-ը ոչ միայն կարող է էքստրեմալ արագացում ապահովել, այլև կարճ ժամանակով կախվել օդում: Էլեկտրամոբիլի արտասովոր կարողությունները մասնակիորեն ցուցադրվել են մասշտաբային շնորհանդեսի ընթացքում:

- Թափքի պարագծով տեղակայված հրթիռային միկրոշարժիչները, Tesla-ի պնդմամբ, աշխատում են սառը գազով, որպես որ կարող է օգտագործվել նաև մթնոլորտային օդը: Գազը պահվում է 600 լիտրանոց տարայում, որը կարելի է լրացնել նույնիսկ շարժման ընթացքում: Էլեկտրոնիկայով կառավարվող սերվոհաղորդակներով սրսկիչ փողակներն ընդունակ են փոխել իրենց դիրքը միկրովայրկյանների ընթացքում՝ կայունացնելով ավտոմեքենան թռիչքի ժամանակ: Բացի այդ, նույն սկզբունքով կառուցված ետևի շարժիչներն օգնում են էլեկտրամոբիլին արագացման պահին:
Roadster-ը ստացել է ևս մեկ նորամուծություն, որն ընդհանուր առմամբ հայտնի է սուպերքարերի աշխարհում, սակայն Tesla-ի կողմից կիրառվել է առաջին անգամ: Խոսքը թափքի մեջ ներկառուցված օդափոխիչների մասին է, որոնք օդը քաշում են մեքենայի հատակի տակից և մեծացնում աերոդինամիկ ճնշող ուժը: Դրանք լրացված են հատակի և ճանապարհային ծածկույթի միջև տարածության մասնակի հերմետիկացման համակարգով: Ընկերության հաշվարկներով՝ այս տեխնոլոգիան թույլ կտա սուպերքարին դիմանալ 2G կողային գերբեռնվածությանը և շարժվել ուղղահայաց մակերեսներով:

- Այս երկու տեխնոլոգիաներն էլ Tesla-ն ցուցադրել է գործողության մեջ՝ Տեխասում SpaceX-ի բազայի մոտակայքում անցկացված հանրային ցուցադրության ժամանակ: Առաջին «վարժության» ընթացքում, որը Tesla-ն անվանել է «Կիկֆլիպ», Roadster-ը տեղից ցատկել է օդ, թռել էլեկտրամոբիլների շարքի վրայով՝ օդում կատարելով լրիվ պտույտ, և հաջողությամբ վայրէջք կատարել: Երկրորդ վարժության ժամանակ մեքենան դանդաղ բարձրացել է բացասական թեքությամբ հսկայական ռամպայի վրա, պոկվել դրանից և դարձյալ հաջողությամբ վայրէջք կատարել՝ օդում շրջվելով:
- Ընկերությունը պնդում է, որ հսկայական ջանքեր է գործադրել Roadster-ի քաշը նվազեցնելու համար: Դրա կառուցվածքում ակտիվորեն օգտագործվում են մագնեզիումի համաձուլվածքներ, տիտան, ինչպես նաև ածխածնային թելք (կարբոն): Այնուամենայնիվ, մշակողները դեռևս մանրամասներ չեն հայտնում Roadster-ի հարթակի (պլատֆորմի) մասին: Չի հստակեցվում նույնիսկ ուժային ագրեգատի տեսակը, թեև հայտնի է, որ այն էլեկտրական է: Ենթադրվում է, որ Roadster-ը հագեցած է չորս քարշային շարժիչով՝ քարշի ճշգրիտ կառավարման համակարգով և ավելի քան հազար ձիաուժ հզորությամբ: Միևնույն ժամանակ, Tesla-ն հայտնել է, որ Roadster-ը ստացել է էլեկտրոնային ղեկային կառավարման համակարգ (steer-by-wire) և ակտիվ աերոդինամիկ տարրերի հավաքածու:
- Նշվել են նաև հաշվարկային դինամիկ բնութագրերը, որոնք Roadster-ի մոտ տարբեր կլինեն՝ կախված համալրումից: Հիմնական տարբերակը, որը կոչվում է Performance և նախատեսված է ընդհանուր օգտագործման ճանապարհների համար, կկարողանա արագանալ մինչև 60 մղոն/ժամ (96 կմ/ժ) 1,6 վայրկյանից ավելի արագ: Դրա հագեցվածության մեջ կմտնեն ակտիվ հակաթևն ու ներծծող օդափոխիչը: Thrust տարբերակը կլրացվի ետևի հրթիռային արագացուցիչներով, ինչի հաշվին դինամիկան կբարելավվի մինչև 0,9 վայրկյան. նման Roadster-ը կողմնորոշված կլինի ավտոարշավարաններում (տրեկում) կիրառման համար:
- Վերջապես, ֆլագմանային Rocket-ը կկարողանա բարձրանալ օդ և արագանալ մինչև 60 մղոն/ժամ ընդամենը 0,59 վայրկյանում: Թափքի պարագծով տեղադրված միկրոարագացուցիչները կտեղադրվեն միայն այս մոդիֆիկացիայի վրա: Բացի այդ, հիմնական տարբերակների երկու նստատեղի փոխարեն այն կստանա ընդամենը մեկ նստատեղ օդաչուի համար՝ սրահի կենտրոնում: Հատկանշական է, որ Roadster Rocket-ն իր դինամիկ հնարավորությունները ցուցադրել է շնորհանդեսի ժամանակ և, ընկերության չափումների համաձայն, 60 մղոն/ժամ ցուցանիշին հասել է 0,81 վայրկյանում:
Նորույթին խոստացվում է մոտ 500 կիլոմետր ընթացքի պաշար և 370 կմ/ժ-ից ավելի առավելագույն արագություն: Roadster-ի այլ բնութագրեր ընկերությունը դեռևս չի հայտնում:

- Սուպերքարի արտաքին տեսքն արված է բոլորովին այլ ոճով, քան 2017 թվականի կոնցեպտինն էր. Roadster-ն ավելի շատ հիշեցնում է Cybertruck-ը՝ Lamborghini-ի վինտաժային մոդելների որոշ ոճային լուծումներով: Դրանց թվում է, օրինակ, թափքի մեջ թաքցված առջևի լուսատեխնիկան: Բացի այդ, Tesla-ի մտահղացմամբ, սուպերքարի արտաքին տեսքը մասամբ պետք է ասոցացվի տիեզերական սկաֆանդրների հետ: Ցուցադրական նմուշը ներկված է եղել Ano White ներկով, որը մշակվել է SpaceX-ի մասնագետների մասնակցությամբ. այն պաշտպանում է ոչ միայն կոռոզիայից, այլև ուլտրամանուշակագույն ճառագայթներից և էլեկտրոստատիկայից:
Սրահում կիրառված են ֆուտուրիստական նստատեղեր, ավանդական ղեկի փոխարեն՝ ավիացիոն տիպի ղեկ (штурвал) և խոշոր կենտրոնական էկրան, որն ընդգծված ուղղված է դեպի վարորդը: Խոստացվում է սրահը հարդարել ուլտրաժամանակակից գործվածքներով, կարբոնով և տիտանով:

Tesla-ի ղեկավար Իլոն Մասկի խոսքով՝ Roadster-ի սերիական արտադրության նախապատրաստման համար կպահանջվի մեկից մեկուկես տարի: Ըստ այդմ, ամենայն հավանականությամբ, սուպերքարի մատակարարումները կմեկնարկեն ոչ շուտ, քան 2028 թվականին: Սերիական մեքենաների ի հայտ գալով, ինչպես նշել է Մասկը, Roadster-ը կդառնա Tesla-ի վերջին մոդելը, որը մարդը կկարողանա վարել ինքնուրույն. մնացած բոլոր էլեկտրամոբիլները նախատեսվում է փոխադրել ինքնավար վարման տեխնոլոգիաների: Ընդ որում, ընկերությունը չի պատրաստվում փող վաստակել Roadster-ի վրա. Իլոն Մասկը հայտարարել է, որ սուպերքարի վաճառքի մեկնարկը հազիվ թե էականորեն ազդի հասույթի վրա: Roadster-ը կծառայի որպես տեխնոլոգիական ֆլագման և ընկերության հնարավորությունների ցուցադրիչ:

Tesla-ի ևս մեկ խոշոր բարձրտեխնոլոգիական նախագիծ կրում է Optimus անվանումը. դա բազմամպատակ մարդանման անդրոիդ է: Մոտ ապագայում ընկերությունը պետք է ներկայացնի ռոբոտի երրորդ սերունդը, որը կուղարկվի զանգվածային արտադրության և կվաճառվի բոլոր ցանկացողներին: